|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ-ը «կոպտորեն» և «լկտիաբար» խաբել է ՌԴ-ին Ուկրաինայում հեղաշրջումից առաջ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Աշխարհակարգ 2018» փաստագրական ֆիլմում. հայտնում է РИА Новости-ն:
«Մեզ դիմեցին ամերիկացի գործընկերները և խնդրեցին, որ Յանուկովիչը բանաը գործի չդնի, որպեսզի ընդդիմությունը ազատի հրապարակները, վարչական շենքերը և անցնի ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը»,- նշել է նա:
Իսկ մեկ օր անց, Պուտինի խոսքով, Ուկրաինայում պետական հեղաշրջում տեղի ունեցավ: Ըստ նրա` փաստացի Ամերիկան իր ձեռքերով իրականացրեց այդ հեղաշրջումը, այդ պատճառով ստիպված է աջակցել այսօրվա իշխանություններին: