|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գրաքննության դեմ համերաշխության կազմակերպությունը զեկույց է հրապարակել Թուրքիայում լրագրողների իրավունքների ոտնահարման, գրաքննության և արգելքների մասին. տեղեկացնում է «Ակօս»-ը:
Զեկույցի համաձայն՝
• 40 օրում 20 լրագրող հեռացվել է աշխատանքից, գլխավորապես` Hurriyet և Milliyet լրատվական կայքերից,
• հուլիսի 24-ից մինչ օրս 103 համացանցային կայքէջ արգելափակվել է՝ գրաքննության ենթարկվելով,
• արգելափակվել է նաև Twitter-ի 23 էջ, այդ թվում` լրագրողների պատկանող,
• 10 լրագրող ենթարկվել է հարձակման, 3 լրագրող ոստիկաններից սպառնալիք է ստացել,
• բրիտանացի երկու լրագրող է ձերբակալվել,
• 21 լրագրողի նկատմամբ դատական հայց է ներկայացվել՝ ընդհանուր` 157,5 տարի ձերբակալման պահանջով: