|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսաստանը մշտական կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ, ջանքեր են գործադրվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածությունը թուլացնելու համար. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եռակողմ համաձայնագրերի՝ առանց այլընտրանքի կատարման կողմնակից է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Գիտեք, որ ռուսական և հայկական կողմերը մշտական կապի մեջ են: Մենք նաև մշտական կապի մեջ ենք Բաքվի հետ: Նախագահը համոզված կողմնակից է եռակողմ համաձայնագրերի իրականացման՝ առանց այլընտրանքայնության: Այժմ լարվածությունը և իրավիճակը թուլացնելու ու շտկելու համար ակտիվ ջանքեր են գործադրվելու», - լրագրողներին ասել է Պեսկովը: