|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եվրամիությունը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլարը:
«Տագնապալի իրադարձությունները շարունակվում են հայ–ադրբեջանական պետական սահմանին: Մենք կրկնում ենք զսպման, ուժերի ապակուտակման և առանց հետագա զոհերի սահմանային խնդիրների շուրջ կառուցողական երկխոսության մեր կոչը: Եվրամիությունը պատրաստ է օգնել կողմերին»,- գրել է ԵՄ ներկայացուցիչը: