|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Քաթարի ԱԳ նախարար Մոհամեդ բին Աբդուլռահման ալ Թանին hայտարարել է, որ տարածաշրջանային լարվածությանը վերջ տալու նպատակով իր երկիրը փորձում է բանակցել Իրանի եւ ԱՄՆ-ի հետ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
«Քաթարը եւ մի շարք այլ երկրներ փորձում են խրախուսել Իրանին եւ Միացյալ Նահանգներին `վերջ դնել երկու երկրների միջեւ լարվածությանը»,- Լոնդոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նա՝ հավելելով. «Ներկայիս դրությամբ մենք աշխատում ենք Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցությունների կայացման ուղղությամբ, քանի որ լարվածությունը տարածաշրջանում որեւէ մեկի համար ձեռնտու չէ: Վախենում ենք, որ սխալ հաշվարկը կհանգեցնի լարվածության սրմանը»:
Ըստ Քաթարի արտգործնախարարի` Թեհրանը եւ Վաշինգտոնը պատերազմ չեն ցանկանում: «Եվ մենք հուսով ենք, որ լարվածությունը թոթափելու նպատակով Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ տեղի կունենա երկխոսություն»,- ասել է նա՝ նշելով, որ Դոհան հարգում է ԱՄՆ-ի քաղաքականությունն Իրանի նկատմամբ, սակայն ունի իրավիճակի սեփական՝ այլ գնահատական: