|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդ Գագիկ Բդոյանը և Ռուսաստանի Դաշնությունից ժամանած վնասվածքաբան-օրթոպեդները օրերս Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում Արցախի մասնագետների հետ կատարել են անվճար վիրահատություններ, տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
«Կոնքազդրային հոդի բարդ վիրահատական միջամտության համար 20 էնդոպրոթեզ ձեռք է բերվել ռուսաստանաբնակ բարերար, մեր հայրենակից Էդգար Ադամյանի հովանավորությամբ: Վնասվածքաբան-օրթոպեդները կատարել են 35 վիրահատություն՝ կոնքազդրային հոդի և ծնկահոդի էնդոպրոթեզավորում, ծնկան և ուսային հոդի արթրոսկոպիա»,- նշում են Արցախի ԱՆ-ից և հավելում, որ հիվանդներն ընտրվել են նախապես անցկացված խորհրդատվությունների միջոցով:
Նմանօրինակ նախաձեռնություններն ու աջակցությունը շարունակական բնույթ են կրելու: