|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդու մասնակցությամբ Գորիսում տեղի ունեցած միջադեպից տուժած Հարություն Զաքարյանի հարազատները հույս ունեն, որ բժիշկներին կհաջողվի փրկել տղայի աչքը: Զաքարյանի հորեղբայրը yerkir.am-ին հայտնեց, որ Մոսկվայում Հարությունին ստուգել են մի քանի հիվանդանոցներում և հույս չեն տվել, սակայն իրենք հավատում են, որ հնարավոր կլինի փրկել տղայի աչքը:
Մեզ տեղեկացրեցին, որ երկու օրից Հարությունին կրկին կստուգեն, այս անգամ` այլ հիվանդանոցում, և դրանից հետո պարզ կդառնա՝ աչքը կհեռացնեն, թե` ոչ:
Հիշեցնենք, որ երբ Հարությունը բուժում էր ստանում Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում, նրա մոտ աչքի բորբոքային խնդիրներ չկային, ինչը թույլ էր տվել բժիշկներին ենթադրել, որ տղայի տեսողությունը հնարավոր է վերականգնվի, սակայն արդեն հայտնի է՝ Հարությունի մոտ աչքի բորբոքում է սկսվել:
Yerkir.am-ի հետ զրույցում ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը հայտնել էր, որ Հարությունի վնասվածքը դասվում է շատ ծանրերի շարքը` խախտվում է տեսողության ֆունկցիան, շատ դեպքերում` անվերադարձ: