|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երեկ վիրահատել են մայիսի 2-ին Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից տուժած Մուշեղ Զաքարյանի քիթը: Ծեծված Հարությունին էլ, որի աչքերն էին վիրահատվել, առաջիկա օրերին հնարավոր է տեղափոխեն Մոսկվա՝ բուժումն այնտեղ շարունակելու համար: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին տուժածների հարազատները:
Հիշեցնենք, որ ծեծի արդյունքում խաթարվել էր Հարություն Զաքարյանի աջ աչքի տեսողությունը: Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի տնօրեն Ալեքսանդր Մալայանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ Հարությունի վնասվածքը դասվում է շատ ծանրների շարքը, որի ժամանակ խախտվում է տեսողության ֆունկցիան, շատ դեպքերում` անվերադարձ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ միջադեպից հետո ծեծված Մուշեղին տարել էին Գորիսի Սդղի գյոլ տարածքում գտնվող` Սուրիկ Խաչատրյանին պատկանող պանսիոնատը, որտեղ Սուրիկ Խաչատրյանը «զրուցել էր» Մուշեղի հետ, իսկ այդ ընթացքում Հարությունի հորեղբորորդին դժվարությամբ նրան տեղափոխել էր Գորիսի հիվանդանոց:
Նշենք, որ այսօր իրավապահները ժամանել են Սուրիկ Խաչատրյանի տուն՝ նրա որդուն բերման ենթարկելու, սակայն, մեր տեղեկություններով, նրան հայտնաբերել չի հաջողվել: