|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշում են կայացրել փակել թագավորության տարածքում գործող թուրքական 8 դպրոց, որոնք ենթակա են Թուրքիայի ազգային կրթության նախարարությանը: Այս մասին հայտնում է «Անադոլու»-ն՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:
Ուսումնական հաստատությունները կդադարեցնեն գործունեությունը 2020-2021 ուսումնական տարվա ավարտին:
«Այս ուսումնական տարվա վերջում թուրքական դպրոցներում գործունեությունը կդադարեցվի, աշակերտներին կտրամադրվի աջակցություն իրենց նախընտրած դպրոցներում գրանցվելու հարցում, և դպրոցի ղեկավարությունը պետք է ծնողներին տեղեկացնի այս որոշման մասին»,- ասվում է Սաուդյան Արաբիայի կրթություն նախարարության հրահանգում:
Տեղեկատվության համաձայն՝ Սաուդյան Արաբիայի կրթության նախարարությունը պաշտոնական ծանուցագիր է ուղարկել Թաբուքի, Ռիադի, Թայիֆի և Ջիդայի չորս դպրոցներ փակելու մասին: Բացի այդ՝ հայտնի է դարձել, որ համապատասխան որոշման մասին բանավոր կերպով տեղեկացվել են Դամամ, Աբհա քաղաքների ուսումնական հաստատությունները:
«Սաուդյան Արաբիայում թուրքական դպրոցների փակման դեպքում տուժելու է այդ դպրոցներում սովորող 2256 աշակերտ: Դա պայմանավորված է նրանով, որ նրանք դժվարությունների կհանդիպեն, եթե շարունակեն ուսումը Սաուդյան Արաբիայի կրթության նախարարության հետ կապված դպրոցներում, քանի որ բավականաչափ արաբերեն չգիտեն»,- ասում են «Անադոլու»-ի աղբյուրները:
Հիշեցնենք, որ 2020 թ. աշնանը Սաուդյան Արաբիայում սկսվել էր թուրքական ապրանքների բոյկոտ, իսկ երկրի իշխանությունները կոչ էին արել իրենց քաղաքացիներին՝ անշարժ գույք չգնել Թուրքիայի տարածքում։