|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Սաուդյան Արաբիայի պարսկա-արաբական ծոցի հարցերով պետական նախարար Սամեր ալ Սաբհանը հայտարարել է, որ պաշտոնական Էր Ռիադը Լիբանանը դիտարկելու է որպես իրեն պատերազմ հայտարարող պետություն. հայտնում է РИА Новости-ն: Պատճառը «Հըզբոլլահ» շարժումն է:
Ալ Սաբհանի խոսքով` գրոհայինները կապ ունեն Սաուդյան Արաբիային սպառնացող բոլոր ահաբեկչությունների հետ: Նա շարժմանը մեղադրել է Սաուդյան Արաբիա թմրանյութեր ներկրելու, ինչպես նաև տեղի երիտասարդությանն ահաբեկչական գործունեության մեջ ներգրավելու փորձերի մեջ:
Ալ Սաբհանը նշել է, որ Էր Ռիադն ակնկալում է, որ Լիբանանի կառավարությունը կարող է զսպել «Հըզբոլլահ»-ի ագրեսիան: