|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սիրիայի ժողովրդական խորհուրդը (խորհրդարանը) Գերագույն սահմանադրական դատարանից 51 թեկնածուի դիմումներ է ստացել մայիսի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է SANA պետական գործակալությունը:
«Ժողովրդական խորհրդի ղեկավարը հայտարարել է Գերագույն սահմանադրական դատարանից նախագահի թեկնածու առաջադրված թեկնածու Հասան Ռաբիա Ռուվեիլի դիմումը փոխանցելու մասին: Սա նախագահական ընտրություններին մասնակցության 51-րդ հայտն է»,- գրում է գործակալությունը:
2014-ի ընտրություններում գրանցվել էր 24 դիմում, ընտրություններին մասնակցել էր երեք թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Բաշար ալ Ասադը:
Համաձայն Սիրիայի Սահմանադրության՝ խորհրդարանը թեկնածուների դիմումներն ընդունում է նախընտրական քարոզարշավի մեկնարկի մասին հայտարարությունից (ապրիլի 19) հետո՝ 10 օրվա ընթացքում: Միայն վերջին 24 ժամվա ընթացքում հայտ է ներկայացրել 12 թեկնածու: Սակայն ընտրություններին կկարողանան մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնց օգտին կքվեարկի առնվազն 35 պատգամավոր: