|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրանի նախագահական ընտրություններին կմասնակցի 8 թեկնածու. տեղեկացնում է MehrNews-ը:
Երկրի ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ միայն ՆԳՆ-ի հաստատած ցուցակն է օրինական:
Թեկնածուների պաշտոնական գրանցումը սկսվել էր մայիսի 7-ին եւ ավարտվել մայիսի 11-ին: Ընդհանուր առմամբ, ավելի քան 680 մարդ առաջադրել էր իր թեկնածությունը: Նրանցից միայն 36-ն էին քաղաքական գործիչներ կամ հասարակությանը հայտնի մարդիկ: Մայիսի 12-ից Իրանի պահապանների խորհուրդը քննարկել է յուրաքանչյուր թեկնածուի` ընտրություններին մասնակցելու իրավունքը եւ արդյունքում ընտրել 8-ին:
Նախընտրական արշավը կավարտվի հունիսի 12-ին: Ընտրությունները կանցկացվեն հունիսի 14-ին: