|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մայիսին կայանալիք` Եգիպտոսի նախագահական ընտրություններին կմասնակցի միայն երկու թեկնածու: Այդ երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ թեկնածուների հայտերի ներկայացման ժամկետի ավարտին փաստաթղթեր է ներկայացրել միայն երկու թեկնածու` երկրի զինված ուժերի նախկին հրամանատար Աբդել Ֆաթթահ Սիսին եւ աշխարհիկ ընդդիմադիրների առաջնորդ Համդին Սաբահին:
Նշենք, որ Սաբահին 2012 թվականի ընտրություններում գրավել էր երրորդ տեղը` ստանալով 5 մլն քվե: Ըստ փորձագետների` ընտրություններում հաղթողի հիմնական հավակնորդը Աբդել Ֆաթթահ Սիսին է: