|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այս կիրակի, ամենայն հավանականությամբ, կհայտարարի, որ մասնակցում է նախագահական ընտրություններին: Այդ մասին հայտնել են Դեմոկրատական կուսակցությունից, տեղեկացնում է BBC-ն:
Ավելի վաղ նախագահի պաշտոնում իրենց թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել էին հանրապետական սենատորներ Թեդ Քրուզը եւ Ռենդ Փոլը:
ԱՄՆ նախագահի ընտրությունները նախանշված են 2016 թվականի նոյեմբերի 8-ին: Վերլուծաբանները տիկին Քլինթոնին համարում են այդ ընտրություններում ֆավորիտներից մեկը:
Նշենք, որ 2008 թվականին Քլինթոնը մի անգամ առաջադրել է իր թեկնածությունը, սակայն հետո հանել է՝ աջակցելով դեմոկրատների մյուս թեկնածուին՝ Բարաք Օբամային: