|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Առաջիկա ընտրություններում ՌԴ նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդների թիվն արդեն հասել է 29-ի: Այս մասին ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հայտնել է հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան, փոխանցում է ТАСС-ը։
Պամֆիլովան նշել է, որ թեկնածուների առաջադրման գործընթացի մեկնարկի հետ կապված՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն, ինչպես այսօր, ժամանակացույցից դուրս հանդիպումներ կանցկացնի։ ԿԸՀ նախագահը հայտնեց, որ հաջորդ նիստերը նախատեսված են դեկտեմբերի 27-ին և 29-ին։
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն 2024-ի մարտի 15-17-ին։