|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ուկրաինայի հետ պատերազմից Դոնբասում, որի՝ մինչև կես միլիոն բնակիչներն ունեն ռուսական անձնագրեր, կարելի է և պետք է խուսափել: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսպես է գնահատել Ուկրաինայի հետ զինված բախման հավանականությունը ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում:
«Եթե դա կախված է մեզանից և աշխարհազորայիններից, որքանով մենք կարող ենք հասկանալ նրանց սկզբունքային մոտեցումներից, ապա պատերազմից կարելի է և պետք է խուսափել»,- ասել է ռուս նախարարը:
Միևնույն ժամանակ, Լավրովը հավելել է, որ ինքը չի կարող խոսել ուկրաինական կողմի և այդ հանրապետության նախագահ Վլադիմիր Զելենսկիի փոխարեն: