|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Աստանայի գագաթնաժողովից հետո պատերազմի վերսկսման հավանականությունը նվազել է»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը: «Ադրբեջանն, իհարկե, կշարունակի իր ռազմատենչ հայտարարությունները, նկատելի է նաեւ, որ տարեսկզբից ավելի են շատացել կրակոցները սահմանին, բայց կարծում եմ, որ Ադրբեջանին պարզապես անհրաժեշտ է հասարակությանն իր ձեռքերում պահել, դրանով է պայմանավորված այդ քարոզչությունը»:
Արկադի Տեր-Թադեւոսյանը կարեւորել է նաեւ, որ Հայաստանը համախոհներ փնտրի, այդ առումով, դրական է գնահատել ՀՀ նախագահի այցը Կիպրոսում արած հայտարարությունները: