|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ոչ ոք չի կարող ասել` պատերազմ կլինի՞, թե՞ ոչ, սակայն, կարծում եմ` պատերազմական գործողությունների ռիսկը նվազել է` նախորդ տարվա համեմատությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ, «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Նա կարեւորեց վերջերս հրատարակված «Պետությունների ընդհանրական հզորության վարկանիշ» փաստաթուղթը, ըստ որի` Հայաստանը բավական բարձր տեղ է զբաղեցնում` իր հետեւում թողնելով Ադրբեջանին:
Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին, ապա Գ. Հարությունյանը համարում է, որ դրանց իմաստավորումը պետք է լինի քայլերի տեսքով, պետք է ինչ-որ մի բան սկսվի:
Մինսկի խմբի գործունեության լավ ու վատ լինելու հետ կապված էլ` Գ. Հարությունյանը մեջբերեց Չերչիլի` «Դեմոկրատիան շատ թերություններ ունի, բայց ավելի լավը դժվար է ստեղծել» խոսքը` չտալով այլ մեկնաբանություններ: