|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Դոնբասում կիրակի օրը՝ ապրիլի 18-ին, «անջատողականների» գնդակոծության արդյունքում սպանվել է 128-րդ առանձին Անդրկարպատյան լեռնային հարձակվողական բրիգադի ավագ զինծառայող Դավիթ Շարտավան. հաղորդում է Անդրկարպատյան տարածաշրջանային պետական վարչության մամուլի ծառայությունը:
«Հակառակորդի կրակոցների արդյունքում զոհվել է 128-րդ առանձին լեռնային հարձակվողական բրիգադի զինծառայող, ավագ զինծառայող Դավիթ Շարտավան: Մեկ այլ զինծառայող վիրավորվել է բեկորներից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ Novinarnya-ի՝ Դավիթ (Դաթո) Շարտավան Թբիլիսիից ժամանած զինյալ է, որը վրացական լեգեոնի կազմում եկել է Ուկրաինայի զինված ուժեր ու առաջին տարիներից կռվել Դոնբասում՝ ընդդեմ ռուսների: