|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Նոյեմբերի 27-ին Նովոմիխայլովկայի (Դոնբաս) մոտ դիպուկահարի կրակոցից ծանր վիրավորվել է Ուկրաինայի զինված ուժերի զինծառայող՝ 29-ամյա Ալի Ալխասլին։
Ադրբեջանական Oxu.az-ի հաղորդմամբ՝ չնայած բժիշկների ջանքերին, նրա կյանքը փրկել չի հաջողվել։
«Ուկրաինայի անհայտ կորած և զոհված պաշտպանների ընտանիքների համաուկրաինական ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավար Մարինա Պոլյակովայի խոսքով՝ մահացած զինծառայողի կինը ապրում է Խարկովում, իսկ մայրը՝ Ադրբեջանում։
Ա.Ալխասլին ուկրաինական բանակի շարքերում սկսել է ծառայել 2018թ., նա պաշտպանել է Ուկրաինան հետման Իվան Մազեպայի անվան 54-րդ առանձին մեքենայացված բրիգադի կազմում։