|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Բանանց»ը երկկողմանի համաձայնությամբ խզել է Նաթանիել Ասամոայի և Իլյա Դամաշկանի հետ պայմանագրերը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նաթանիել Ասամոան «Բանանցի» կազմում մասնակցել է 17 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ, Իլյա Դամաշկանը մասնակցել է 11 հանդիպման և կատարել 6 գոլային փոխանցում:
Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և հաջողություն է մաղթել հետագա կարիերայում: