|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիան ոչ մի դեպքում չի հրաժարվի Ստամբուլյան ջրանցքի նախագծի իրագործումից, որը կդառնա Սև և Մարմարա ծովերը միացնող նոր նավարկելի զարկերակ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրք նախագահի խոսքով՝ Ստամբուլյան ջրանցքի շինարարությունը շուտով կսկսվի: «Ստամբուլի ջրանցքն ամենամեծ և ռազմավարական առումով ամենակարևոր ենթակառուցվածքային նախագիծն է Թուրքիայում: Այս նախագծի իրականացման նախապատրաստման գործընթացը մոտենում է ավարտին»,- ըստ Anadolu-ի՝ ասել է Էրդողանը:
Թուրքական պետության ղեկավարը նշել է, որ շրջակա միջավայրի վրա Ստամբուլի ջրանցքի ազդեցության գնահատման վերաբերյալ զեկույցն ավարտվել է՝ հաշվի առնելով 56 կառույցների և կազմակերպությունների դիրքորոշումը, շուրջ 200 գիտնականների, լրատվամիջոցների և հասարակության ներկայացուցիչների կարծիքները: «Թուրքիան սկսում է և ավարտում Ստամբուլյան ջրանցքի կառուցումը՝ որոշակի շրջանակներ ուզեն, թե չուզեն: Մեզ համար կարևոր է միայն թուրք ժողովրդի կարծիքը»,- շեշտել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նշել է, որ Ստամբուլի ջրանցքի երկարությունը կկազմի 45 կմ, խորությունը՝ 21 մ: Ըստ նրա՝ այս ջրանցքը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի համար: