|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Անկարան ակնկալում է, որ ԱՄՆ-ը կշարունակի զերծ մնալ ահաբեկչական կազմակերպություններին զենք տրամադրելու պրակտիկայից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմում G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ G20-ի գագաթնաժողովում Թուրքիայի և ԱՄՆ-ի ղեկավարների բանակցությունների ընթացքում թուրքական կողմը ափսոսանք է հայտնել Սիրիայում գործող PKK/PYD ահաբեկչական կազմակերպություններին ԱՄՆ-ի աջակցության համար։
«Վաշինգտոնի նման գործողությունները վնասում են երկու երկրների համերաշխությանը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանը հայտնել է, որ Բայդենի հետ հանդիպման օրակարգում ներառված էր Թուրքիայի F-16 կործանիչների արդիականացման կամ Անկարային նոր F-16-ներ տրամադրելու հարցը։ Նրա խոսքով՝ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունների ղեկավարները «հետեւում են այս գործընթացին»։ «Ես պարոն Բայդենի կողմից տեսա դրական մոտեցում այս հարցում»,- ասել է Էրդողանը։