|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ստամբուլի ջրանցքի շինարարությունը, որը Մարմարա ծովը կապելու է Սև ծովի հետ, կսկսվի այս տարվա հունիսի վերջին. ըստ Sabah-ի՝ ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե Ստամբուլի ջրանցքի շինարարությունը կարո՞ղ է երկրաշարժ առաջացնել, նախարարը նշել է, որ, փորձագետների կողմից կատարված ուսումնասիրությունների համաձայն, այդպիսի ռիսկ չկա:
Ըստ Քարաիսմայիլօղլուի՝ օտարերկրյա և տեղական ներդրողները հետաքրքրություն են ցուցաբերում ջրանցքի ֆինանսավորման հարցում: