|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իրանի կրոնական շրջանակներում Infoteka 24-ի աղբյուրները հայտնել են, որ ադրբեջանցիները Իրանի, Թուրքիայի, Իրաքի որոշ քաղաքներում և նույնիսկ Մոսկվայի մզկիթներում «խնջույքներով» են նշել լեգենդար հայ հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) մահը, որին նրանցից շատերը համարում էին իրենց «ողբերգության» գլխավոր մեղավորը։
Հիշեցնենք, որ Տեր-Թադեւոսյանի գլխավորությամբ 1992 թվականին իրականացվել է «Հարսանիք լեռներում» գործողությունը՝ Շուշի քաղաքն ազատագրելու համար, որը փոխել է Արցախյան առաջին պատերազմի ամբողջ ընթացքը:
Լեգենդար հրամանատարը կյանքից հեռացել է մարտի 31-ին՝ 82 տարեկան հասակում։
Թշնամու նման ուրախությունը փաստում է Կոմանդոսի հսկայական դերը ժամանակին նրանց ջախջախելու գործում։