|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի և Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի հետ համատեղ մեկնարկել է «Հաշմանդամային սպորտի հանրապետական մարզական խաղեր» 2021 թվականի միջոցառումների շարքը։ Երկու ֆեդերացիաների կողմից կազմակերպված մարզական հերթական միջոցառումը նվիրված է Ազգային հերոս Արկադի-Տեր Թադևոսյանի հիշատակին։ Օգոստոսի 6-ից մեկնարկած միջոցառումների շարքն ընդգրկում է տարբեր մարզաձևեր։ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լևոն Քոչարյանի խոսքով, մարզական նման միջոցառումները կարևոր են նախ նրանով, որ հնարավորություն է տրվում ֆիզիկական սահմանփակ կարողություններ ունեցող մարզիկներին, ինչպես նաև տեսողական ու լսողական խնդիրներ ունեցող անձանց դրսևորել իրենց մարզական ներուժը։ Մասնակիցները թվով 100 են, հաղթողների համար նախատեսված է խրախուսական մրցանակներ։
Մանրամասները՝ տեսանյութում։