|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ապրիլի 2-ին ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի անդամները հանդիպում են ունեցել Հայաստանի գրողների միության Շիրակի մասնաճյուղի անդամների հետ` կազմակերպության ղեկավար Անդրանիկ Կարապետյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի մշակութային կյանքին և գրողների միության գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը նշել է հայ ժողովրդի մտավոր եւ հոգեւոր արժեքների, այդ թվում` գրականության հարստացման գործում մտավորականության ավելի ակտիվ մասնակցության կարեւորությունը:
Բացի ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցչից, հանդիպմանը ներկա են եղել Մարզային կոմիտեի անդամ Գևորգ Ալեքյանը և ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի անդամ Հովսեփ Սիմոնյանը։