|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Դեկտեմբերի 18-ի ուշ երեկոյան Կապանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանի և ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանի հանդիպումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզում, մասնավորապես` Կապան քաղաքում և հարակից գյուղերում ստեղծված իրավիճակին առնչվող մի շարք հարցեր։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը Կապանի քաղաքային իշխանությանն իր աջակցությունն է հայտնել սահմանների պաշտպանության գործում։

«Հանդիպան նպատակն էր ավելի մոտիկից ծանոթանալ Սյունիքում, Կապանում և քաղաքի հարակից գյուղերում ստեղծված իրավիճակին։ Մեր կամավորական ջոկատները մինչ սահմանային փոփոխությունները պաշտպանում էին Սյունիքի դիրքերը։ Դաշնակցության ջոկատներն այսօր էլ իրենց բարոյական և ֆիզիկական աջակցությունն են հայտնում նոր սահմանների պաշտպանության գործում, մեր տղերքը պատրաստակամ են պաշտպանել իրենց հայրենիքը»,- ասել է Սիմոն Սիմոնյանը։