|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Դեկտեմբերի 18-ի ուշ երեկոյան Կապանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանի և ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանի հանդիպումը։ Կապանից այս մասին հայտնում է Yerkir.am-ի թղթակիցը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզում, մասնավորապես` Կապան քաղաքում և հարակից գյուղերում ստեղծված իրավիճակին առնչվող մի շարք հարցեր։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը Կապանի քաղաքային իշխանությանն իր աջակցությունն է հայտնել սահմանների պաշտպանության գործում։

«Հանդիպան նպատակն էր ավելի մոտիկից ծանոթանալ Սյունիքում, Կապանում և քաղաքի հարակից գյուղերում ստեղծված իրավիճակին։ Մեր կամավորական ջոկատները մինչ սահմանային փոփոխությունները պաշտպանում էին Սյունիքի դիրքերը։ Դաշնակցության ջոկատներն այսօր էլ իրենց բարոյական և ֆիզիկական աջակցությունն են հայտնում նոր սահմանների պաշտպանության գործում, մեր տղերքը պատրաստակամ են պաշտպանել իրենց հայրենիքը»,- մեզ հետ զրույցում ասաց Սիմոն Սիմոնյանը։