|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Ռուսական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես կիրականացվի Ադրբեջանով` կապված «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի (որով մատակարարումները Վրաստանով հասնում են Հայաստան) վերանորոգման հետ. ասվում է «Գազպրոմ էքսպորտ»-ի հաղորդագրության մեջ:
«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարի պլանային կանխարգելիչ աշխատանքների ընթացքում ռուսական գազը սպառողներին կմատակարարվի Ադրբեջանի տարածքով: «Գազպրոմ էքսպորտ»-ը և Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունը մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են կնքել Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման համար»,- ըստ «Ինտերֆաքս»-ի՝ հայտնում է մատակարարը:
«Գազպրոմ էքսպորտ»-ը հավելում է, որ, ըստ պայմանագրի, գազը մատակարարվելու է սպառողներին Ադրբեջանի տարածքով մինչև Վրաստանի հետ սահմանը: «Աշխատանքները կարող են տևել շուրջ երեք շաբաթ: Դրանց ավարտից հետո գազը Ռուսաստանի Դաշնությունից կտեղափոխվի նախորդ երթուղով՝ Վրաստանով»,- նշվում է հաղորդագրության մեջ։