|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ամերիկյան հեղուկ բնական գազի եվրոպական շուկա մուտքի հեռանկարը ռուսական «Գազպրոմ»-ին ստիպում է հետևել նավթային շուկայում Սաուդյան Արաբիայի վարած ռազմավարությանը և կիրառել այն գազային շուկայում՝ այդկերպ պատերազմ սկսելով տվյալ շուկայում: Այդ մասին գրում է The Financial Times-ը։
«Կարող է թվալ, որ գազի գնային պատերազմի մեջ մտնելը վերջին բանն է Ռուսաստանի համար, որով երկիրը պետք է զբաղվի նավթի ցածր գների պայմաններում։ Սակայն վերլուծաբանները նշում են, որ այդ մեթոդը ռացիոնալ է և ձեռնտու է «Գազպրոմ»-ին»,-գրում է պարբերականը։
Գազի հսկայական պաշարների օգնությամբ «Գազպրոմ»-ը կարող է նվազեցնել գազի միջին գինը Եվրոպայում և հետ նվաճել շուկան, քանի որ ԱՄՆ-ին այլևս ձեռնտու չի լինի գազի վաճառքը: