|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մարտի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 21:50-ի սահմաններում, Ստեփանավանի բնակիչ, 23-ամյա Արթուր Վահրադյանը իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով, Ստեփանավան-Լոռիբերդ ավտոճանապարհի՝ Լեջան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է:
Վթարի հետևանքով վարորդ Ա. Վահրադյանը տեղում մահացել է, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ստեփանավանի թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև ժամանած փրկարարները
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը ոստիկանության ծառայող էր, իսկ վիրավորները նրա ընտանիքի անդամներն են: