|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Անի կայարան գյուղի մոտակայքում մահվան ելքով վթարի հանգամանքները։
Yerkir.am-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ, նախնական տվյալներով, հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Շիրակի մարզի Անի կայարան գյուղի մոտակայքում վթարի է ենթարկվել Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ, 22-ամյա Սմբատ Բաղդասարյանի վարած «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով վարորդը մահացել է։
Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը։ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։