|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սեպտեմբերի 30-ին, ժամը 02:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 49 շենքի մոտակայքում բախվել են «Renault Logan» մակնիշի 535 LD 61 (վարորդ՝ 1951 թ. ծնված Ա. Ա.) և «BMW 316» մակնիշի 82 AA 028 (վարորդ՝ 1990 թ. ծնված Ա. Ե.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. վարորդը տեղում մահացել է: