|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կոտայքի մարզում, այսօր, ապրիլի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։00-ի սահմաններում Ֆանտան գյուղից դեպի Չարենցավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են ГАЗ 2410 և КАМАЗ մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով ГАЗ 2410-ի վարորդը, մարմնական վնասվածքներով, Չարենցավանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում մահացել է։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են KАМАЗ-ի վարորդի և ГАЗ 2410-ի մահացած վարորդի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ 2 վարորդները հորեղբոր տղաներ են, մահացածի եղբայրն էլ երեկ է մահացել։