|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում երեկ՝ փետրվարի 5-ին, հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն՝ Հադրութի ուղղությունից:
Ինչպես տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի վերջինիս ինքնությունը:
Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում:
2020 թվականի Նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը հայտնաբերվել է ընդհանուր 1365 աճյուն: