|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Անցյալ տարի Թուրքիան բանակցություններ էր վարում Մեծ Բրիտանիայի հետ՝ ավիակիր գնելու համար, սակայն Լոնդոնը մերժել էր Թուրքիային: Դրանից հետո Թուրքիան որոշել է ստեղծել սեփական ավիակիրը:
Թուրքական Haber7 հեռուստաալիքը մեջբերում է Middle East Eye-ին, որ Անկարան առաջարկել է Լոնդոնին ՝վաճառել Queen Elizabeth դասի նոր կամ նախկինում շահագործված ավիակիր: Նշվում է, որ բրիտանական կողմը մերժել է Անկարայի առաջարկը՝ փոխարենն առաջարկելով Թուրքիայում դրա արտադրություն հիմնել և տրամադրել տեխնիկական աջակցություն:
Այս թեմային վերաբերող հարցին ի պատասխան՝ Բրիտանական միջազգային առևտրի դեպարտամենտը չի հերքել Թուրքիայի հետ բանակցությունների փաստը՝ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել բանակցությունների վերաբերյալ: