|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Պարբերականի տեղեկություններով՝ երկրի կառավարությունը հետաքննում է նման հնարավորությունը՝ պայմանավորված Challenger 2 տանկի և բրիտանական զինված ուժերի Warrior հետևակային մարտական մեքենաների արդիականացման թանկացմամբ, որոնք անցյալ տարի հայտարարվել էին հնացած: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ պատերազմի փոփոխվող բնույթը պահանջում է մեծ ներդրումներ կիբերսպառազինության, տիեզերքի և այլ առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում. գրում է թերթը:
Տանկերից հրաժարվելու վերաբերյալ քննարկումը, ըստ հաղորդման, արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության ոլորտի կառավարության վերանայման մաս է կազմում, որը կկայանա նոյեմբերին:
«Թեև դեռ կա հնարավորություն Challenger 2-ը թարմացնելու կամ Գերմանիայից Leopard 2 տանկ գնելու մասին, Մեծ Բրիտանիան արդեն իսկ փնտրում է ՆԱՏՕ-ի գործընկերների կարծիքը ծանր զրահատեխնիկաից հրաժարվելու և դաշինքի մեջ իր ռազմական ներդրումը վերանայելու առաջարկի վերաբերյալ», - գրում է թերթը:
Նոր առաջարկի համաձայն՝ Մեծ Բրիտանիան կկենտրոնանա օդուժի հզորացման ուղղությամբ։