|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Միացյալ Նահանգներն ավիակիր ծովային տեխնիկա և ռմբակոծիչ է տեղակայել Միջին Արևելքում`Իրանին «հստակ և անսխալական մեսիջ» ուղարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի խոսքով` իրենք նման քայլ անելով` գործել են «ի պատասխան մի շարք մտահոգիչ ցուցումների և զգուշացումների»: Նա նաև հավելել է, որ «ԱՄՆ-ն իրանական ռեժիմի հետ պատերազմել չի ցանկանում, բայց ամբողջովին պատրաստ է հակահարված հասցնել անհրաժեշտության դեպքում` լինեն թե’ կանոնավոր իրանական ուժերը, թե’ Իսլամական հեղափոխական պահպանողականների կորպուսը և թե’ այլ անձինք»:
Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով տեղի անանուն պաշտոնյայի խոսքերը, նշում է, որ ռազմակայանի տեղակայումը ԱՄՆ ուժերի վրա իրանական ուժերի կողմից հնարավոր հարձակումից պաշտպանվելու ու հակահարված տալու համար է:
Հավելենք նաև, որ նավը գտնվում է Եվրոպայում դեռևս ապրիլի վերջից: