|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մոսկվայի կենտրոնում չարտոնագրված ակցիայի մասնակիցների թիվն այժմ կազմում է շուրջ 300 մարդ: Այդ մասին ՏԱՍՍ-ի լրագրողներին հայտնել են Մոսկվայի տարածաշրջանային անվտանգության դեպարտամենտի մամուլի ծառայությունից:
ՏԱՍՍ-ի թղթակիցների հաղորդմամբ՝ ոստիկանությունն ու հատուկջոկատայիններն անցկացնում են զանգվածային բերման ենթարկումներ Մոսկվայում, իսկ մասնակիցներից մի քանիսը դիմադրություն են ցուցաբերում իրավապահներին: Բերման ենթարկվածների շրջանում նաեւ լրագրող Նիկոլայ Սվանիձեն էր, սակայն նրան արդեն ազատ են արձակել:
Ոստիկանությունը բարձրախոսերով նախազգուշացնում է հավաքվածներին օրենքը խախտելու մասին: «Ուշադրություն բոլոր հավաքվածներին, լքեք չարտոնագրված միջոցառումը: Հորդորում ենք չստեղծել զանգվածային կուտակումներ նոր կորոնավիրուսից խուսափելու համար: Պահպանեք սոցիալական հեռավորությունը, կրեք դիմակներ եւ ձեռնոցներ: Մնալով այստեղ՝ դուք խախտում եք օրենքը»,-նախազգուշացրել են ոստիկանները:
«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ Մոսկվայի կենտրոնում ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել շուրջ 10 մարդ: