|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ուկրաինայի Դոնեցկի մարզի օդային տարածքում կործանվել է մալայզիական Boeing 777-ը: Ինքնաթիռն իրականացնում էր Ամստերդամ-Կուալա- Լումպուր չվերթը: Նախնական տվյալներով՝ օդանավը 280 ուղեւոր էր տեղափոխում: Անձնակազմի անդամների թիվը եղել է 15:
Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի սահմանից մոտ 60 կմ հեռու՝ Սնեժնոյե քաղաքի մոտակայքում, ինքնաթիռն անսպասելիորեն սկսել է իջնել, ապա տեսանելի է եղել գետնին այրվող ինքնաթիռը:
Ինքնաթիռում եղած բոլոր մարդիկ մահացել են: