|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Նախօրեին «Եթովպիական ավիաուղիներ»-ի (Ethiopian Airlines) «Boeing 737 MAX 8» օդանավի կործմանման պատճառով «Boeing» ընկերությունը հետաձգել է մարտի 13-ին նախատեսված իր նոր՝ «Boeing 777X» օդանավի շնորհանդեսը. հաղորդում է DW-ն:
«Boeing-ը խորապես վշտացած է «Եթովպիական ավիաուղիներ»-ի N 302 չվերթի վթարի պատճառով: Հիմա մեր հիմնական խնդիրն է մեր հաճախորդներին աջակցելը... Մենք առաջիկայում նոր օդանավն աշխարհին ներկայացնելու հնարավորություն կունենանք»,- նշված է ընկերության հրապարակած հաղորդագրության մեջ:
«Եթովպիական ավիաուղիներ»-ի կործանված «Boeing 737 MAX 8» օդանավն ընկերության արտադրած նոր սերնդի ինքնաթիռներից է, որը շահագործման է հանձնվել 2017 թվականին:
Մեկ տարվա ընթացքում սա երկրորդ «Boeing 737 MAX 8»-ի վթարն է, ինչը մտահոգություն է առաջացրել այս տիպի օդանավերը շահագործող ավիաընկերությունների շրջանում: