|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մոկսվայում հակակոռուպցիան ակցիայի ժամանակ ձերբակալվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, այս մասին հայտնում է «BBC»-ի ռուսական ծառայությունը:
Մարտի 26-ին ողջ Ռուսաստանում անց է կացվում կոռուպցիայի դեմ պայքարի պահանջով ակցիաներ: Դրան նախորդել է Նավալնիի կողմից ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի հետաքննության հրապարակումը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հարստությունների մասին:
Ականատեսների հաղորդմամբ՝ առավել բազմամարդ ցույցեր տեղի են ունեցել Նովոսիբիրսկում, Իրկուտսկում, Կրասնոյարսկում և Վլադիվոստոկում:
«Tvrain.ru» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Մոսկվայում ձերբակալվել է ավելի քան 130 ցուցարար: