|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրանը պատրաստ է Ջո Բայդենի նախագահության տարիներին գերիների փոխանակել Միացյալ Նահանգների հետ: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
«Ցավոք, ամերիկացիներն Իրանի քաղաքացիներին պատանդ են վերցնում Միացյալ Նահանգներում: Զարիֆը հայտարարել է, որ մենք պատրաստ ենք գերիների փոխանակել Միացյալ Նահանգների հետ»,- ասել է Խաթիբզադեն՝ ISNA-ին տված հարցազրույցում մեկնաբանելով Բայդենի օրոք գերիների փոխանակումը:
Նա այս մասին հայտարարել է իրանցի քաղաքագետ Քավե Աֆրասիաբիի՝ Միացյալ Նահանգներում կալանավորվելու ֆոնին, որը կասկածվում է օտարերկրյա կառավարության գործակալ լինելու մեջ՝ առանց ամերիկյան արդարադատության նախարարությունում գրանցվելու: Նրան կարող է սպառնալ 10 տարվա ազատազրկում:
Իրանի արտաքին գործերի նախարարությունն անհիմն է համարել մեղադրանքները՝ հույս հայտնելով, որ Բայդենի վարչակազմը կվերանայի այն մոտեցումը, որից «ամերիկացիները կախվածություն ունեն»՝ ցանկացած պատրվակով «պատանդ են վերցնում Իրանի քաղաքացիներին»: