կարևոր
1930 դիտում, 1 օր առաջ - 2025-06-11 23:26
Աշխարհ

Թրամփի վարչակազմը կվերանայի Բայդենի օրոք Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի հետ կնքված պաշտպանական համաձայնագրերը

Թրամփի վարչակազմը կվերանայի Բայդենի օրոք Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի հետ կնքված պաշտպանական համաձայնագրերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սկսել է նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք՝ Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի հետ կնքված պաշտպանական համաձայնագրի պաշտոնական վերանայումը, որը հնարավորություն է տալիս Ավստրալիային գնել սովորական սպառազինությամբ միջուկային սուզանավեր, Reuters գործակալությանը հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյան։

Պենտագոնի գլխավորությամբ պաշտոնական վերանայման մեկնարկն, ամենայն հավանականությամբ, կմտահոգի Ավստրալիային, որը սուզանավերն իր պաշտպանության համար առանցքային տարր է համարում, քանի որ Չինաստանի զանգվածային ռազմական հզորացման շուրջ լարվածությունը մեծանում է, գրում է Reuters-ը։

Դա կարող է նաև բացասաբար անդրադառնալ Մեծ Բրիտանիայի պաշտպանական պլանավորման վրա։ AUKUS ռազմաքաղաքական դաշինքն իր սուզանավային նավատորմի ընդլայնման ծրագրի կենտրոնում է։

«Մենք AUKUS-ը դիտարկում ենք նախորդ վարչակազմի այս նախաձեռնության համապատասխանությունը նախագահի «Ամերիկան՝ ​​առաջին հերթին» օրակարգին ապահովելու շրջանակում, -վերանայման վերաբերյալ նշել է  պաշտոնյան։ -AUKUS-ի նկատմամբ վարչակազմի մոտեցման ցանկացած փոփոխության մասին կհաղորդվի պաշտոնական ուղիներով, երբ դրա անհրաժեշտությունը լինի»։

2021 թվականին ստեղծված AUKUS ռազմաքաղաքական դաշինքն առնչում է «Չինաստանի աճող հզորության պատճառով առաջացած ընդհանուր մարտահրավերներին», և Ավստրալիային կօգնի միջուկային հարվածային սուզանավեր և այլ առաջադեմ սառազինություններ, մասնավորապես՝ հիպերձայնային հրթիռներ ձեռք բերել: