|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան հայտարարել են անվտանգության նոր գործընկերության մասին, որը կենտրոնացած է Հնդկական- խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա:
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ այս քայլը ներառում է ռազմական և արտաքին գործերի գործակալությունների միջոցով տեղեկատվության փոխանակման զարգացում, ինչպես նաև կիբերտարածությունում համագործակցություն՝ արհեստական ինտելեկտի և մի շարք այլ տեխնոլոգիաների զարգացման գործում. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Վարչակազմի ներկայացուցիչը պարզաբանել է, որ խոսքը «անվտանգության նոր եռակողմ գործընկերության ստեղծման» մասին է, որը «կենտրոնանալու է Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա»: Այս նախաձեռնությունը կոչվել է AUUKUS (Ավստրալիա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ):
Ըստ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյայի՝ նոր նախաձեռնության շրջանակներում Վաշինգտոնը, Լոնդոնը և Կանբերան մտադիր են ձևավորել «պաշտպանության և արտաքին քաղաքականության ոլորտում բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների և փոխգործակցության նոր ճարտարապետություն՝ կարծիքներ փոխանակելու և ընդհանուր դիրքորոշում մշակելու համար»: