|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին և հորդորել «պատշաճ ուշադրություն դարձնել թուրք-ամերիկյան հարաբերություններին»։
«Մենք ոչ մեկի նկատմամբ նախապաշարմունք, թշնամանք և զայրույթ չունենք: Մենք միշտ գնում ենք ընդառաջ նրանց, ովքեր իրենք են դրան ձգտում: Մենք անկեղծ ենք և լավատես», - ասել է Էրդողանը:
Ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստում՝ Էրդողանը նշել է, որ Անկարան իր բազմակողմանի քաղաքական, տնտեսական և ռազմական կապերը չի համարում որպես այլընտրանք Միացյալ Նահանգների հետ հաստատած հարաբերությունների: