կարևոր
5137 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-06 12:48
Տարածաշրջան

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հույս ունի. Թուրքիայի ՊՆ ղեկավար

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հույս ունի. Թուրքիայի ՊՆ ղեկավար

Անկարան հույս ունի, որ թուրք և հայ ժողովուրդները կարող են բարելավել հարաբերությունները։ Այս մասին, ըստ Aydınlık թերթի, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Թուրքիան պահպանում է այն համոզմունքը, որ թուրք և հայ ժողովուրդները, որոնք դարեր շարունակ ապրել են միասին հանդուրժողականության և խաղաղության մեջ, կարող են հարաբերություններ հաստատել բարեկամության և համագործակցության շրջանակներում»,- ասել է Աքարը։

Խոսելով «1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների» մասին (նման ձևակերպումը՝ Aydınlık-ի)՝ նախարարը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ամեն առիթով և ցանկացած հարթակում հայտարարել է, որ Անկարան բաց է օբյեկտիվ հանձնաժողովների աշխատանքի համար, որոնք պետք է ստեղծվեն պատմաբանների կողմից»։

«Մենք ևս մեկ անգամ կրկնում ենք մեր համառ կոչն այս հարցում: Հայաստանը, ինչպես և Թուրքիան, պետք է բացի իր արխիվները միջազգային պատմաբանների առաջ, ընդունի արդյունքները և չանհանգստանա դրա համար: Սակայն այս առաջարկին դեռ արձագանք չի եղել»,- ասել է թուրք պաշտոնյան։