|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Քրդական՝ Սիրիայի ժողովրդական ինքնապաշտպանության «Աստղ» ջոկատի պարտիզանները դիվերսիոն գործողություններ են իրականացրել «Ազատության ժամանակը» գործողության շրջանակներում Թուրքիայի Հաքքարիի նահանգի Շեմդինլի քաղաքում Նևա ֆորպոստի դեմ. հայտնում է Fırat գործակալությունը։
Ըստ գործակալության՝ Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի մամուլի կենտրոնը հայտարարություն է տարածել, որում մանրամասն նկարագրվում են Հաքքարի նահանգի արվարձանում գտնվող ֆորպոստում տեղակայված թուրք զինվորների դեմ պարտիզանների կողմից իրականացվող գործողությունները:
Թուրքական օկուպացիոն ուժերի տեղաշարժերը դիտելուց և պարզելուց հետո, պարտիզանները պայթուցիկ նյութեր են տեղադրել այն դիրքում, որտեղ հետագայում տեղակայվել է 6 զինվոր:
«Մեր ուժերը հաջողությամբ գործարկեցին իրենց տեղադրած պայթուցիկ նյութերը և ոչնչացրին 6 զավթիչների»,- ասվում է հայտարարության մեջ:
Գործողությունից հետո թուրքական օկուպացիոն ուժերը տասնյակ քաղաքացիական մեքենաներով և զրահամեքենաներով շտապել են դեպքի վայրը և տարել վիրավորներին, ապա՝ սկսել ռազմական գործողություն, որը չեղարկվել է առանց արդյունքի նույն օրը՝ ժամը 16-ին: