|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է Իրաքի հյուսիսում երեք օրվա ընթացքում 160 քուրդ զինյալ ոչնչացնելու մասին. տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները:
Հայտարարության մեջ նշվում է, որ օգոստոսի 25-28-ը թուրքական օդուժը «21 արդյունավետ թռիչք է իրականացրել». զոհվել է Քրդական բանվորական կուսակցության 145-160 զինյալ, վիրավորվել են ավելի քան 100-ը:
Թուրքական ինքնաթիռները քրդերի դիրքերին հարվածներ են սկսել հասցնել այն բանից հետո, երբ ՔԲԿ-ի գրոհայինների դարանն են ընկել ու սպանվել 12 թուրք զինծառայողներ: